21/01/2021 14:38
Ղրղզստանի կառավարությունը հրաժարական է տվել
Ղրղզստանի կառավարությունը՝ Սադիր Ժապարովի գլխավորությամբ, հրաժարական է տվել երկրում արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքներից հետո: Այս մասին հայտնում է հանրապետության նախագահի պաշտոնակատարի մամուլի ծառայությունը:
«Ղրղզստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատար, խոսնակ Ժոգորկու Քենեշի (խորհրդարան - խմբ.) խոսնակ Թալանթ Մամիտովը հրամանագիր է ստորագրել «Ղրղզստանի Հանրապետության վարչապետի և Ղրղզստանի Հանրապետության կառավարության լիազորությունները դադարեցնելու մասին», - ասված է հաղորդագրության մեջ:
Մամիտովն ընդունել է Ժապարովի հրաժարականի մասին հայտարարությունը, ինչպես նաև գործող կառավարությանը ճանաչել է հրաժարական գնացած:
Հունվարի 16-ին Ղրղզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ), արձանագրությունների 100%-ը մշակելուց հետո, հայտարարել է արտահերթ նախագահական ընտրություններում Ժապարովի հաղթանակի մասին: Նա հավաքել է ձայների 79,23%-ը: