«Դա միասին լինելու միակ ձևն էր». «Ռուբիկոն»-ի Իզան՝ Հայաստանից հեռանալու ու նոր գործունեության մասին

21/01/2021 17:52

«Դա միասին լինելու միակ ձևն էր». «Ռուբիկոն»-ի Իզան՝ Հայաստանից հեռանալու ու նոր գործունեության մասին


Ուղիղ 18 տարի առաջ հայկական հեռուստաեթերի ամենաճանաչված ու ժպտերես հաղորդավարուհին որոշեց հատել իր կյանքի ամենակարևոր ռուբիկոնը՝ հեռանալ իրեն հանրային ճանաչում բերող միջավայրից, ընտանիք կազմել ու հաստատվել այլ երկրում: Սա երկար ծրագրած որոշում չէր, այլ ճակատագրի թելադրանք, որն իրականություն դարձավ օրերի ընթացքում:

Aysor.am-ը զրուցել է Թայլանդում բնակվող Իզա Մելքոնյանի (Միրզախանյան) հետ, ում հանրությունը հիշում է 2000-ականների սկզբին՝ պատանեկան, երիտասարդական «Ռուբիկոն» հաղորդմամբ: Գանգուր մազերով, ժպտերես աղջիկն այսօր երկու զավակների մայր է:

- Իզա, կա մի սերունդ, որի համար Դուք մշտապես կմնաք «Ռուբիկոնի» Իզան: Հենց այդ սերնդի անունից ուզում եմ Ձեզ հարցնել՝ որտե՞ղ եք հիմա:

- Հիմա Թայլանդում եմ։ Հայաստանից Իտալիա եմ մեկնել 2003 թվականին: Ամուսինս Իտալիայում էր ապրում: Սակայն 15 տարի առաջ տեղափոխվեցինք Բանգկոկ: Կարող եմ ասել՝ Թայլանդը հիմա մեր տունն է: Հրաշալի տեղ է, մարդիկ միշտ ժպտում են, մշտապես ամառ է ու արև (ժպտում է - հեղ.):

- Դուք այդ ժամանակ ընդամենը 20 տարեկան էիք, Ձեր ամուսինը՝ 42: Տարիքային կրկնակի տարբերությունը հարաբերություններում դժվարություններ չառաջացրե՞ց: Կարողանո՞ւմ եք ընդհանուր «լեզու» գտնել:

- Այո, իմ ու Էմիլի միջև տարիքային մեծ տարբերություն կա, բայց մինչև օրս մենք դա չենք զգացել: Միակ բանը, որ այդ տարբերության մասին հիշեցնում է, այն է՝ երբ ինչ-որ հին դեպք, իրողություն պատմելիս ասում է՝ «դու դեռ ծնված չէիր» (ծիծաղում է - հեղ.):

- Ինչպե՞ս եք ծանոթացել, ինչպե՞ս եղավ, որ օրերի ընթացքում այնպես սիրահարվեցինք, որ հեռացաք Հայաստանից:

- Ծանոթացանք կատակով, ամուսնացանք՝ նույնպես կատակով (ծիծաղում է - հեղ.): Ես և Էմիլն ընդհանուր ընկերներ ունեինք: Մի օր նրան ասում են՝ այսօր մինչև կեսգիշեր քեզ համար հարսնացու ենք գտնելու: Ու որոշել էին, որ այդ հարսնացուն ես եմ: Զանգեցին ինձ, ասեցին, որ հավաքվում ենք, բայց չասեցին՝ ինչ նպատակով: Դե, ես էլ «դմբո-դմբո» գնացի (ծիծաղում է - հեղ.): Հենց տեղ հասա, բոլորը միանգամից «գործի» անցան: «Մենք որոշել ենք, որ դուք լավ զույգ կլինեք»՝ ասեցին «թակարդ» լարողները: Ես էլ որոշեցի իրենց կատակը շարունակել ու ասեցի. «Շատ լավ, ամուսնանանք»: Էմիլն էլ նույնն ասաց, մի լավ ծիծաղեցինք, անցավ-գնաց… Դա մեր հանդիպման առաջին օրն էր: Կատակը՝ կատակ, բայց 4 ամիս հետո ամուսնացանք (ժպտում է - հեղ.):

- Կպատմե՞ք Էմիլի, Ձեր ընտանիքի մասին: Ի դեպ, նույն ոլորտի՞ց եք:

- ՉԷ, նա անտիկվար գորգերի և արձանների մասնագետ է: Պարսկահայ է, բայց 6 տարեկանից Իտալիայում է ապրել: Երկու զավակ ունենք, զույգ են՝ 14 տարեկան տղա և աղջիկ: Նրանց Փոլլ և Մինա անուններն ենք տվել:

- Երեխաների հետ ի՞նչ լեզվով եք շփվում, հայերեն խոսո՞ւմ են:

- Տանը հայերեն խոսում ենք, բայց շատ հաճախ նրանք մեզ միայն անգլերենով են պատասխանում:

- Սոցցանցերում նշված եք Իզա Միրզախանյան, ինչո՞ւ որոշեցինք Ձեր ամուսնու ազգանունն ընտրել:

- Զուտ թղթաբանության պատճառով եմ ազգանունս փոխել, որպեսզի ապագայում ընտանեկան թղթաբանությունները քաշքշուկի պատճառ չդառնան:

- Դուք, թեև շատ երիտասարդ տարիքում հասցրել էիք ճանաչում ձեռքբերել, սակայն միանգամից թողեցիք ոլորտը: Հե՞շտ էր հեռուստաաշխարհից կտրվելն, ու հետաքրքիր է՝ դա զուտ երկրից հեռանալո՞վ էր պայմանավորված, թե՞ ամուսնու պահանջն էր:

- ՉԷ, հեռուստատեսությունը լքելու պահանջ չկար, ուղղակի դա միասին լինելու միակ ձևն էր: Պետք է տեղափոխվեինք Իտալիա, որտեղ Էմիլի տունն ու աշխատանքն էր: Իհարկե, դժվար էր հեռուստատեսությունը թողնելը, բայց դե ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ: Կարծում եմ՝ անկախ իմ գնալուց, մեր «Ռուբիկոն»-յան լավ տարիներն արդեն իսկ հետևում էին: Իմ ռուսերենի ուսուցչուհին միշտ մի բան էր ասում, որը շատ է տպավորվել իմ մեջ. ինքը շուտ էր ուզում թոշակի գնալ, իսկ մենք ասում էինք՝ ախր ինչո՞ւ: «Ավելի լավ է 10 րոպե շուտ գնաս, քան՝ 2 րոպե ուշ, որ մարդիկ քեզ լավ հիշեն, որ «համը» չհանես»՝ իր պատասխանն էր (ժպտում է - հեղ.):

- Հիմա ինչո՞վ եք զբաղվում, ի՞նչ գործունեություն եք ծավալում:

- Արդեն մի քանի տարի է՝ զբաղվում եմ թափառող կենդանիների, հիմնականում՝ շների օգնության հարցերով: Մեր տունը, կարելի է ասել, դարձել է վերականգնողական կենտրոն. փողոցից գտած հիվանդ, վիրավոր կամ հաշմանդամ շներին բուժում ենք, ապա տուն գտնում նրանց համար: Հիմա նաև փոքրիկ սրճարան ունենք՝ «Adoptable Puppy Café», որտեղ մարդիկ գալիս, ժամանակ են անցկացնում շների հետ: Մեկտեղ, կարող են նաև մեզ մոտից որդեգրել:

- Հայաստանում հաճա՞խ եք լինում, ունե՞ք հարազատներ այստեղ, ընկերների հետ կապը պահպանո՞ւմ եք:

- Իմ ամբողջ ընտանիքը Հայաստանում է: Վերջին անգամ երկու տարի առաջ եմ եկել՝ ձմռանը: Հիմնականում Ծաղկաձորում էինք անցկացնում, քանի որ երեխաներս առաջին ձյունն էին տեսնում: Ճիշտ է՝ հաճախ չեմ լինում Հայաստանում, բայց կապն այդտեղի ընկերներիս հետ կա, նույնիսկ՝ դպրոցական ընկերներիս: Երբ այդտեղ եմ լինում, անպայման հանդիպում ենք:

- Ծնունդով Երևանի՞ց եք:

- Այո, մեծացել եմ Սայաթ-Նովայի պողոտայում, որտեղ մինչև օրս ծնողներս են ապրում:

- Հայաստանը, Երևանը շա՞տ էր փոխվել Ձեր աչքերով:

- Երևանը շատ է փոխվել: Ես հին Երևանն եմ կարոտում, հին շենքերն ու բակերը, որոնք այլևս չկան: Հայաստան գալիս նախընտրում եմ մարզեր ու գյուղեր գնալ, որտեղ «մոդեռն կյանքի» վրձինը դեռ չի դիպչել (ժպտում է - հեղ.):

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:37 Կոթի գյուղում տներ են այրվել Այսօր, 19:23 Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը կդադարեցվի Այսօր, 19:10 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ հետ Հայաստանում է Այսօր, 19:00 Բյուջեի կատարողականն են քննարկել Այսօր, 18:47 ԿԳՄՍՆ-ում ուսումնասիրել են Գոռ Վարդանյանի ֆիլմն ու դիմել գլխավոր դատախազություն Այսօր, 18:32 Անսահմանափակ «YouTube». 30 օրը՝ 3000 դրամով Այսօր, 18:19 Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է Այսօր, 18:04 Հովիկ Աղազարյանը մի քիչ էլ կմտածի՝ մանդատը վայր դնե՞լ, թե՞ ոչ․ Որոշման կայացումը հետաձգել է Այսօր, 17:48 Ռուսաստանն ու Իրանը այլևս դոլարով առևտուր չեն անում Այսօր, 17:34 ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին Արարատ Միրզոյանը չի մասնակցելու Այսօր, 17:18 ՔՊ-ի երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակից Կիրիշչյանին բերման են ենթարկել՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Այսօր, 17:04 Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի աշխարհի 8-12 տարեկանների առաջնության առաջատար Այսօր, 16:50 Տանը 7 միլիոն դրամի թմրամիջոց են պահել, որ հետո իրացնեն Այսօր, 16:35 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը Այսօր, 16:29 Ճամբարակում ու Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Այսօր, 16:24 Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Այսօր, 16:07 Եգիպտոսում ավելի քան 30 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավ է խորտակվել Այսօր, 15:50 Պատմաբանը քննադատում է վարչապետի Արևմտյան Հայաստան - «Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը. «Ազատություն» Այսօր, 15:44 Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվել՝ կաշառքի գործով Այսօր, 15:19 Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները. ընդդիմությունն ու նախագահը բոյկոտել են նիստը՝ հայտարարելով այն հակասահմանադրական Այսօր, 14:57 Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Այսօր, 14:42 Սուրեն Պապիկյանը ծանոթացել է առաջնագծում ընթացող տարատեսակ լայնածավալ աշխատանքներին. Լուսանկարներ Այսօր, 14:39 Պետական պահպանության ծառայության զինծառայողներն ընդգրկվելու են հատուցումների համակարգում Այսօր, 14:27 Վթար՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ Այսօր, 13:58 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հավատացյալները մոտենում են Բագրատ Սրբազանին և օրհնություն ստանում (Տեսանյութ) Այսօր, 13:45 Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումների կայացումից. Խուդաթյանը՝ ՏԿԵՆ աշխատակազմին Այսօր, 13:40 Բասկետբոլի ԱԱ. Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 80:129 հաշվով պարտվել է Ավստրիային Այսօր, 13:34 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները Այսօր, 13:27 Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության Այսօր, 13:24 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում են տեղումներ Այսօր, 13:11 Դիմավորենք 2025 թվականը Հայաստանում. Զբոսաշրջության կոմիտե Այսօր, 12:55 Լեհաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Այսօր, 12:50 Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 43 վթար․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել վնասվածքներ Այսօր, 12:32 Չեխիայի դեսպանը Երևանում նստել է «ԿամԱԶ» աղբատարի ղեկին Այսօր, 12:29 Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախևառաջ ապտակ էր Փաշինյանին. Էդուարդ Շարմազանով Այսօր, 12:21 Թուրքիան արգելել է Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը լուսաբանած կանադացի լրագրողի մուտքը երկիր Այսօր, 12:17 2024-ի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով Այսօր, 12:06 Իրանն ու Ադրբեջանը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել Այսօր, 12:02 Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի՝ գլխին սարքելու են, բոլոր կրոնափոխների, դավանափոխների վերջը դա է լինելու. Պատգամավոր Այսօր, 11:56 Արցախցիներից խլել են կենսաթոշակային ֆոնդերն ու ասել՝ ներդնում ենք էսինչ հաշիվների վրա. Խաչատրյան Այսօր, 11:49 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան Այսօր, 11:41 Արժի, որ հայկական լրատվադաշտի գործընկերները ունկնդիր լինեն ՊՆ-ին. զինամթերքի, ռազմատեխնիկայի գնումների մասին տարատեսակ լուրերը դարձել են նաև մեր երկրի անվտանգության սպառնալիք. Պատգամավոր Այսօր, 11:28 Հայաստան-ԵՄ. ահա, թե ինչ է թաքցնում Նիկոլը. Աշոտյան Այսօր, 11:17 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է Այսօր, 11:09 Իշխանությունը գնալու է ընտրության իր «մեծարգոների ենթամշակույթով». Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:58 Ռուբեն Վարդանյանի ծրագրերը ճանաչելի են դարձնում ՀՀ-ն. «ՏաԹևեր»-ը 3-րդ անգամ ճանաչվել է լավագույնը Այսօր, 10:45 Սա ներքին ուժի, կամքի, ինքնատիրապետման և ավելիին ձգտելու մասին է. Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 10:38 Դոնալդ Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times Այսօր, 10:31 Վանաձորի Բաթումի փողոցի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել Այսօր, 10:29 Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը նվազել են, բայց պետք չէ զգոնությունը թուլացնել Այսօր, 10:27 Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է Հրազդանում Այսօր, 10:20 Ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում. Սերգեյ Կոպիրկին Այսօր, 10:09 Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականացվում «Սյունիք» օդանավակայանը Այսօր, 10:00 Տապալելով գերիների վերադարձի մասին ԱԺ հայտարարության ընդունումը՝ ՔՊ-ն աջակցեց Ադրբեջանին՝ թեման այլ հարթակներում արգելափակելու համար. Տիգրան Աբրահամյան Այսօր, 09:46 Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է Այսօր, 09:38 Անչափահասը Երևանում կրակոցներ է արձակել 24/11/2024 22:19 Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 24/11/2024 19:53 Էջմիածնում կատարվեց քահանայական ձեռնադրություն 24/11/2024 19:50 «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց 24/11/2024 18:23 Դիմիտրով գյուղի տարածքում բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը, որի վարորդը վկայական չի ունեցել 24/11/2024 17:30 Ողբերգական դեպք Երևանում գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է 24/11/2024 17:14 Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ COP 29-ի հաջող կազմակերպման համար 24/11/2024 17:10 Կներեք, բայց ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի, որ, երբ ուզես՝ գաս, խոսես, երբ ուզես՝ միջխորհրդարանական համաժողովին գնաս, երկրների մենյուն վերցնես. Սիմոնյանը պատասխանել է Քոչարյանին 24/11/2024 17:03 Սյունիքի մարզպետի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակում Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել 24/11/2024 14:13 Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող լուրեր. ՊՆ 24/11/2024 14:07 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 24/11/2024 14:02 Դավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 24/11/2024 14:00 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 24/11/2024 12:41 Ոստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է 24/11/2024 12:19 Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի 24/11/2024 11:34 Հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 24/11/2024 10:52 Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը 24/11/2024 10:48 Ամբերդից Քարի լիճ տանող հատվածը անցանելի չէ. կան փակ ճանապարհներ 24/11/2024 10:21 Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գրել 24/11/2024 10:15 Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան(տեսանյութ) 24/11/2024 10:06 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 23/11/2024 21:53 Տոնզիլէկտոմիա. Ինչու՞ է կատարվում նշագեղձերի հեռացում 23/11/2024 21:36 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 23/11/2024 21:20 Եթե ՆԱՏՕ-ն դադարի հրահրել, Ուկրաինայում պատերազմը կավարտվի․ Մեդվեդև 23/11/2024 21:03 Տեղի է ունեցել Հայաստանի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խմբի մրցաշարերի բացման արարողությունը 23/11/2024 20:41 Նոր Նորքում, Նորք-Մարաշում, Ավանում, Էրեբունիում, Սարի թաղում, Առինջ գյուղում ջրամատակարարումը կդադարեցվի 23/11/2024 20:22 Հրդեհ Կողբ գյուղում 23/11/2024 19:56 Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցը ոչ այլ ինչ էր, քան սեփական հանցագործության մասին հաղորդում․ Հենրիխ Դանիելյան 23/11/2024 19:40 Գայի պողոտայում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը 23/11/2024 19:24 Երբ 387 թվականին աշխարհում սկսվեց գործածվել Արևմտյան Հայաստան անվանումը, մարդկությանը հայտնի չէին ո՛չ թուրքերը, ոչ էլ իրենց ադրբեջանցի անվանող կովկասյան թաթարները․ Շարմազանով 23/11/2024 19:06 «Քաղաքական ինքնասպանություն»․ Պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին 23/11/2024 18:44 Պենտագոնի ղեկավարը Իսրայելի պաշտպանության նախարարի հետ է խոսել 23/11/2024 18:23 Ի՞նչ է պիլորոստենոզը. Ազդեցությունը նորածինների և մեծահասակների վրա 23/11/2024 18:01 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն Թրամփի հետ իր առաջին հանդիպումն է անցկացրել 23/11/2024 17:34 Կարեն Անդրեասյանին ուզում եմ շնորհակալություն հայտնել, դժվար է պատկերացնել` ոնց կարելի էր ավելի լավ պայթեցնել Հայաստանում «արդար և անկախ» դատական համակարգի փուչիկը․ Աշոտյան 23/11/2024 17:18 Էլ ի՞նչ անի Նիկոլը, որ ժողովուրդը հասկանա՝ վատ վարչապետ է, վատ հայ է, վատ մարդ 23/11/2024 17:00 Զելենսկուն ձեռնտու է պատերազմը․ Ֆիցո 23/11/2024 16:41 Հռոմի պապի դիրքորոշումը Ռուսաստանում հավասարակշռված են համարում 23/11/2024 16:19 Օկուպացված Արցախում թշնամին մշակութային գենոցիդ է իրականացնում 23/11/2024 15:52 Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին 23/11/2024 15:48 Ուկրաինայի հարցով պետք է կայացվի կոլեկտիվ որոշում. Մերկել 23/11/2024 15:43 «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. վիրավորներ կան 23/11/2024 15:27 Արցախը սպանել է, բանակը սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր «պարտքի» մասին. Դանիելյան 23/11/2024 15:21 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան 23/11/2024 15:06 «Iveco» բեռնատարը կողաշրջվել և հայտնվել է գետում. վարորդի մարմինը դուրս են բերել փրկարարները