22/01/2021 17:25
Վրաստանը փետրվարի 1-ից վերացնում է կանոնավոր թռիչքների արգելքը
Կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով Վրաստանի վարչապետին կից գործող միջգերատեսչական համակարգող խորհուրդը որոշել է վերացնել կանոնավոր թռիչքների արգելքը փետրվարի 1-ից:
Այս մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան:
«Փետրվարի 1-ից մենք հնարավոր ենք համարում կանոնավոր թռիչքների սահմանափակումների չեղարկումը և թույլ ենք տալու բոլոր ավիաընկերություններին, որոնք նախկինում աշխատել են Վրաստանում կամ ցանկանում են աշխատել, կատարել իրենց գործը», - Տուրնավայի խոսքերն է մեջբերում ТАСС-ը: