22/01/2021 17:05
Կոնգրեսականը զենքով փորձել է մտնել Կապիտոլիումի շենք
Կապիտոլիումի ոստիկանությունը քննում է հանրապետական կոնգրեսական Էնդի Հարիսի հետ կապված միջադեպը, որը հինգշաբթի փորձել է զենքով մտնել Ներկայացուցիչների պալատ, բայց մետաղի դետեկտորի շրջանակի պատճառով կանգնեցվել է, հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Հաղորդվում է, որ մետաղի դետեկտորի ազդանշանի պատճառն ատրճանակն էր, որը քաղաքական գործիչն ուներ իր հետ:
Ոստիկանները չեն թողել, որ կոնգրեսականը ներս մտնի: Հարիսը խնդրել է իր գործընկերոջը՝ Ջոն Կատկոյին, որ պահի զենքը: Վերջինս, սակայն, հրաժարվել է՝ վկայակոչելով լիցենզիայի բացակայությանը:
Դրանից հետո Հարիսը դուրս է եկել շենքից և շատ շուտ վերադարձել՝ ազատ անցնելով Ներկայացուցիչների պալատ:
Այս անգամ շրջանակը չի աշխատել: