22/01/2021 16:20
Արամ Շահբազյանի «Տատը» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է միջազգային կինոփառատոնում
Ռեժիսոր Արամ Շահբազյանի «Տատը» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Դուբլինի 2021թ․ միջազգային կինոփառատոնում։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջի գրառումից։
Ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերն Արամ Շահբազյանն է, արտադրող ընկերությունը՝ «Սիլուետ Ստուդիո»-ն։
Սցենարի հեղինակը Աննա Սարգսյանն է, օպերատորը՝ Մկրտիչ Բարոյանը։
Նկարահանվել են Ռոմելա Մնացականյանը, Անդրանիկ Միքայելյանը, Շահանե Քեշիշյանը, Վահագն Գասպարյանը, Մակար Գալստյանը, Մարիամ Ղազանչյանը, Կոնստանտին Կոզմանովը։
«Տատը» նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ։