22/01/2021 18:30
Պուտինը և Եվրոպական խորհրդի ղեկավարը քննարկել են COVID-19-ի դեմ համատեղ պայքարը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը, պատվաստանյութերի օգտագործման հնարավորություններն ու համատեղ արտադրությունը:
Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ուշադրություն է դարձվել նաև կորոնավիրուսային վարակի տարածմանը հակազդելու խնդիրներին, մասնավորապես՝ պատվաստանյութերի օգտագործման և համատեղ արտադրության ոլորտում առկա հնարավորություններին», - ասված է հայտարարության մեջ: