23/01/2021 11:08
Facebook-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
Մի շարք երկրներում Facebook-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել, վկայում են Downdetector կայքի տվյալները, որը վերահսկում է ինտերնետային հանրաճանաչ ռեսուրսների խափանումները:
Հիմնականում ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից, Ֆրանսիայից և Ճապոնիայից օգտատերերն են դժգոհում սոցիալական ցանցի աշխատանքից: Ռուսաստանում խնդիրներ չեն գրանցվել:
Ամերիկացիների 85%-ը հայտնել է, որ չի կարողացել մուտք գործել ֆեյսբուքյան էջեր, 5%-ը բողոքել է լրահոսից, իսկ օգտվողների 8%-ի մոտ ընդհանրապես չի աշխատում սոցիալական ցանցը:
Մեծ Բրիտանիայում օգտագործողների 68%-ը չի կարողացել մուտք գործել հաշիվներ, 15%-ը հայտնել է, որ հավելվածում տեղի է ունեցել խափանում, և ևս 17%-ը չի կարողացել ընդհանրապես օգտվել Facebook-ից: