23/01/2021 13:05
ԱՀԿ-ն գնահատել է COVID-19-ի բրիտանական շտամի պատճառով մահացությունների աճի վերաբերյալ տվյալները
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Կերկխովեն մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հայտարարությունը COVID-19 կորոնավիրուսային վարակի նոր շտամի հնարավոր բարձր մահացության մակարդակի մասին:
«Եթե փոխանցելիությունն ավելանում է, ապա դեպքերի թիվն ավելանում է: Գիտեմ, որ դա կարող է ակնհայտ թվալ, բայց եթե ավելի շատ դեպքեր հայտնվեն, հոսպիտալացումների թիվն ավելանում է... Մի իրավիճակում, երբ առկա է առողջապահական համակարգի գերբեռնվածություն, մահացությունը մեծանում է, քանի որ համակարգը ծանրաբեռնված է», - նշել է փորձագետը:
Նա ընդգծել է, որ նախ և առաջ պետք է անել հնարավորը վիրուսի փոխանցումը դադարեցնելու համար:
Ավելի վաղ Ջոնսոնը խոստովանել էր, որ COVID-19-ի նոր շտամը, որն առաջին անգամ հայտնաբերվել է թագավորությունում, կարող է հանգեցնել ավելի բարձր մահացության: