23/01/2021 13:40
Փաշինյանը որոշել է «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակել. Միքայել Մինասյան
«Հայաստանը ես եմ»՝ շատ շուտով կասի ոչ քիչ հայտնի տիկին Մակունցը, որին հատուկ արժանիքների համար Նիկոլ Փաշինյանը որոշել է նշանակել ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:
Ինչպես այժմ ընդունված է ասել. «Մեզ թվում էր, թե հասել ենք հատակին, սակայն հանկարծ ներքևից թակեցին»: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Նույնիսկ եթե ելնենք նրանից, որ Մակունցը վատ մարդ չէ, անկասկած, որ Մակունցը ոչ կոմպետենտ քաղաքական գործիչ է, ավելին՝ անգործունակ դիվանագետ: Եվ ընդհանրապես դիվանագետ չէ: Նրա անգրագիտության վկայությունն են նրա արտաքին քաղաքական ձախողումները տարբեր մակարդակներում, այդ թվում՝ միջխորհրդարանական: Եվ հենց Մակունցին է Նիկոլ Փաշինյանը վստահել ղեկավարել նախ Մշակույթի նախարարությունը, իսկ հետո՝ իր սեփական խմբակցությունը («Իմ քայլը» իշխող խորհրդարանական խմբակցություն - խմբ.): Մակունցը, որը հայտնի է որպես Նիկոլի անգլերենի ուսուցիչ, ունի միայն մեկ արժանիք՝ Նիկոլն անվերապահ հավատում է նրան: Այդ պատճառով, ուղարկելով նրան ԱՄՆ, Փաշինյանը որոշել է սպանել երկու նապաստակ մեկ կրակոցով. փրկել նրան խորտակվող նավից և օգտագործել նրան երկու գերտերությունների միջև սանձազերծվող կեղտոտ խաղում:
Նիկոլի թիմը դիմացել է մինչև Բայդենի նշանակումը նախագահի պաշտոնում: Որոշվել է Լիլիթ Մակունցին ուղարկել Պետդեպարտամենտի թխվածքաբլիթների հետևից, որոնց մասին այդքան երազում էին թավշյա հեղափոխականները: Նրանց թվում է, որ Հայաստանը, մեծ տերությունների բախումների հանգույցում, կփրկվի դիլետանտ Մակունցը: Նրա առաջիկա նշանակումը հարված է ոչ միայն հայ-ամերիկյան, հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի իմիջին, այլև, հնարավորության դեպքում, մեր ինքնուրույն գոյությունը որպես անկախ երկիր, որը, դա կարգ է, պետք է քաղաքականություն կառուցի մեծ տերությունների շահերի հանգույցում, և ոչ թե դրանց հակասությունների վրա:
Երկու օր առաջ Սորոսի շրջանակներին հրաման է տրվել հակառուսական հռետորաբանությունը քողարկելու և ԱՄՆ-ի հետ սիրախաղ սկսելու մասին: Մակունցին նշանակելու որոշումը կլինի պաշտոնականացում, ինստիտուցիոնալացում այն աշխարհաքաղաքական քաոսի մեջ, որի մեջ Նիկոլը ներքաշում է Հայաստանը:
ՀԳ. Ի դեպ, հիշեցնեմ՝ Նիկոլ Փաշինյանը երդվել էր վերանայել դեսպանների պաշտոններում անձանց նշանակումը, որոնք կադրային դիվանագետեր չեն», - գրել է Մինասյանը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24