23/01/2021 12:36
Բիլ Գեյթսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այս մասին նա հայտնել է Twitter-ում:
«65 տարեկան լինելու առավելություններից մեկն այն է, որ ես իրավունք ունեմ Covid-19-ի պատվաստանյութ ստանալու: Այս շաբաթ ես ստացա իմ առաջին չափաբաժինը և ինձ հիանալի եմ զգում», - գրել է նա:
Նա նաև շնորհակալություն է հայտնել պատվաստանյութերի փորձարկման մասնակիցներին, կարգավորող մարմիններին և առողջապահական ծառայություններ մատուցողներին, ովքեր դա հնարավոր են դարձրել:
Միևնույն ժամանակ, Գեյթսը չի նշել, թե որ դեղամիջոցով է պատվաստվել: