24/01/2021 11:11
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 127 դեպք, մահացել է 9 մարդ
Հայաստանում հունվարի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 166 036 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 127-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 154 708 (+173) մարդ, այս պահին բուժվում է 7538 (-140):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3790 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3039 (+5), իսկ այլ պատճառներով՝ 751 (+4):
Վերջին մեկ օրում մահացել է 9 մարդ: