25/01/2021 13:23
Իշխանափոխությունը Հայաստանում արագացնելու է գերիների փոխանակման գործընթացը. Արմեն Աշոտյան
Իշխանափոխությունը Հայաստանում արագացնելու է գերիների փոխանակման գործընթացը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Սա հարյուր տոկոս է», - վստահեցրեց Աշոտյանը։
Նա նշեց, թե ընդդիմության դաշտում ոչ մեկ հայրենիքի մենաշնորհ չունի։
«Հանրության մեջ դժգոհությունը շատ ավելի լայն է, քան այն, ինչ ընդդիմությանը հաջողվում է ցույց տալ», - ասաց ՀՀԿ փոխնախագահը։
Նա շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը մնալ չի կարող։