25/01/2021 14:57
COVID-19-ով վարակվածների թիվն աշխարհում մոտեցել է 100 միլիոնի
Համաճարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը երկուշաբթի առավոտյան հասել է 99 192 353-ի, վկայում են Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները:
Ընդհանուր առմամբ՝ COVID-19- ի հետ կապված հիվանդություններից մահացությունների թիվը մեկ օրում ավելացել է 2 129 403-ով, ապաքինվել է ավելի քան 70 միլիոն մարդ:
5 միլիոն կամ ավելի COVID-19 վարակ ունեցող երկրների կազմում են Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան:
Միացյալ Նահանգները շարունակում է մնալ առաջատարը վարակված և մահացած մարդկանց թվով, որտեղ ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է COVID-19-ով վարակի 25 124 948 դեպք, գրանցվել է 419 208 մահ, և ապաքինվել է մոտ 15 մլն մարդ:
Վարակված մարդկանց թվով երկրորդը Հնդկաստանն է, որտեղ համավարակի սկզբից ի վեր հաստատված դեպքերի թիվը կազմել է 10 667 736, մահվան դեպքերը՝ 153 470, ապաքինվել է ավելի քան 10,3 մլն մարդ:
Վարակվածների թվով Բրազիլիան աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում: Այնտեղ համավարակի ընթացքում գրանցվել է 8 844 577 դեպք, որից մահացել է 217 037 մարդ, բուժվել ավելի քան 7,8 միլիոնը:
Ըստ Worldometer պորտալի, որը մասնագիտացած է աշխարհի ամենակարևոր իրադարձությունների վիճակագրության մեջ, երկուշաբթի առավոտյան աշխարհի բնակչության 1 միլիոն մարդու հաշվով մահացությունը 274.4 է: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 1 293 մարդ, Հնդկաստանում՝ 111, Բրազիլիայում՝ 1017: