25/01/2021 11:57
Մարտի 13-ին հայտարարվեց «լոքդաուն», բայց մինչև մարտի 12-ը քարոզարշավ էր իրականացվում. Covid-ի դեմ պայքարի մասով պետք է հստակ գնահատական տալ. Մելքումյան
Մեր իրավունքն է նաև քաղաքական գնահատականներ տալ, թե արած-չարած գործերի արդյունքում ինչ վնասներ է կրել հասարակությունը, պետությունը, մահերն օրինաչա՞փ էին, թե՞ ոչ, կորոնավիրուսի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ ընդգծելով, որ պետք է հստակ գնահատական տալ:
«Մի բան ինձ համար ակնհայտ է՝ պետական կառավարման համակարգի որակը, քանի որ ի վերուստ այն չէր, դրանից բխող նաև Քովիդի կանխարգելման և կառավարման ու մեղմացման բաներն արդեն հասկանալի էր, թե ոնց պետք է լիներ: Մարտի 13-ին հայտարարվել է լոքդաուն, բայց մինչև մարտի 12-ը հանրաքվեի քարոզարշավ էր իրականացվում», - ասաց պատգամավորը՝ նկատելով, որ իր համար անհասկանալի է, թե ինչու մինչև վերջին օրը հավաքներ իրականացվեցին: