25/01/2021 14:07
Իսրայելը դադարեցնում է միջազգային ուղևորատար ավիաչվերթները
Արտասահմանյան ավիաընկերությունները հունվարի 26-ից 31-ը չեն կարողանա թռչել Իսրայել և չվերթներ իրականացնել այդ երկրից, հաղորդում է Haaretz թերթը:
Այս որոշումը կառավարության կողմից հաստատվել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար:
Դրան զուգահեռ թույլատրվում է օտարերկրյա բեռների և հրշեջային և շտապօգնության ինքնաթիռների թռիչքներ: Կառավարությունը նախազգուշացրել է, որ ավելի ուշ իրենք հայտարարելու են իսրայելական ավիափոխադրողների սահմանափակումների մասին:
Միևնույն ժամանակ, Իսրայելի քաղաքացիները կկարողանան լքել երկիրը միայն մի շարք պատճառներով՝ արտերկրում բուժման, դատավարության, ընտանեկան հուղարկավորությունների կամ արտագաղթի համար: