25/01/2021 16:07
ԵԽԽՎ նիստը սկսեցինք մեր բողոքի ձայնը բարձրացնելով. Մարուքյան (Տեսանյութ)
ԵԽԽՎ նիստը սկսվել է հայկական կողմի բողոքի ակցիայով: Պահանջը եղել է Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշում գործադրելը՝ հայ ռազմագերիներին վերադարձնելու նպատակով:
Այդ մասին տեղեկացնում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ֆեյսբուքյան էջում գրելով.
«ԵԽԽՎ նիստ սկսեցինք մեր բողոքի ձայնը բարձրացնելով և պահանջելով՝ միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց օր առաջ ազատ արձակելու պահանջով»: