25/01/2021 17:06
Հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ քննարկումը չի ներառվել ԵԽԽՎ օրակարգում
Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը՝ հիբրիդային տարբերակով, որը թույլ կտա անդամներին հեռակա կամ անձամբ մասնակցել քննարկումներին։
Բացի հիմնական օրակարգից, հրատապ և արդի խնդիրները քննարկելու համար արվել է 7 առաջարկ, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ ռազմագերիների և այլ գերիների հայրենիք վերադարձի անհիմն ձգձգումը՝ որպես մարդու իրավունքների եվրոպական միջազգային չափանիշների խախտում:
ԵԽԽՎ բյուրոն, սակայն, հավանություն չի տվել այս քննարկմանը:
ԵԽԽՎ բյուրոն առաջարկել է քննարկումներ անցկացնել երկու արդի հարցերի շուրջ՝ Նավալնիի ձերբակալումը և խոսքի ազատությունը (ՄԻԵԴ 10-րդ հոդված)՝ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների սպառնալիքի տակ: