25/01/2021 11:27
ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով հինգ մարդ է մահացել
Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում հրաձգության զոհ է դարձել հինգ մարդ, հայտնում է NBC News-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Հեռուստաալիքը հայտնում է, որ ոստիկանությունը հրազենային վնասվածքներով առաջին զոհին գտել է տեղական ժամանակով 4:00-ին (Երևանի ժամանակով 13: 00-ին) քաղաքի հյուսիսարևելյան հատվածում:
Ավելի ուշ մոտակայքում հայտնաբերվել են այլ զոհերի մարմիններ, այդ թվում՝ հղի կնոջ: Նրան տեղափոխել են հիվանդանոց, բայց բժիշկները չեն կարողացել փրկել ոչ նրան, ոչ էլ երեխային:
Քաղաքապետ Ջո Հոգսեթը հայտարարել է, որ հանցագործությունը զանգվածային սպանությունների բնույթ է կրում: Նրա խոսքով՝ հրաձգությունը «սարսափ» է բերել քաղաք: