25/01/2021 16:45
Սլուցկին նշել է այն պայմանը, որով ռուսական պատվիրակությունը դուրս կգա ԵԽԽՎ-ից
Եթե ԵԽԽՎ-ում Ռուսաստանի լիազորությունները լիովին չհաստատվեն, ապա ռուսական պատվիրակությունը կհեռանա Ստրասբուրգից և չի մասնակցի ԵԽԽՎ նստաշրջաններին, լրագրողներին ասել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԽԽՎ-ն չի հաստատել ռուսական պատվիրակության լիազորությունները:
«Եվրախորհրդի տարածքում կրկին գերակշռում են երկակի ստանդարտները և քաղաքականացված մոտեցումը. ԵԽԽՎ-ում վիճարկվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները: Մոնիտորինգի հանձնաժողովը 24 ժամվա ընթացքում պատրաստելու է զեկույց, որը Վեհաժողովը պետք է քննարկի նստաշրջանի ավարտից առաջ և կայացնի իր վերջնական որոշումը», - լրագրողներին ասել է Սլուցկին: