25/01/2021 12:49
Նշան Ալավերդյանը նվաճել է ռուսական շաշկու Հայաստանի գավաթը
Տեղի է ունեցել ռուսական շաշկու Հայաստանի գավաթի առաջնությունը, որին մասնակցել են 27 մարզիկներ, 4 սպորտի վարպետ, 9 վարպետության թեկնածու, իսկ 3 մասնակից ներկայացնում էին Հայաստանի մարզերը. սպորտի վարպետ Արտակ Հակոբյանը՝ Արարատի մարզից, Գևորգ Գրիգորյանը՝ Գեղարքունիքի մարզից, իսկ Հայկ Երեմյանը՝ Տավուշի մարզից, որը բավարարվեց 11-րդ տեղով:
Եզրափակիչում հաղթեց Հայաստանի չեմպիոն Նշան Ալավերդյանը և նվաճեց Հայաստանի գավաթը, 2-րդ տեղը գրավեց Արտակ Հակոբյանը, իսկ 3-րդն էր Գևորգ Գրիգորյանը:
Աղջիկներից լավագույն արդյունքը ցույց տվեց Մարիամ Պետրոսյանը:
Պատանիներից հավասար միավորնեը վաստակեցին Ռաֆայել Օրդյանը և Միքայել Քալաշյանը, իսկ տարեցներից լավագույն արյունքը 84-ամյա Ստյոպա Բալայանինն էր, կանանց մեջ լավագույնն էր Մարիետտա Քարամյանը: