25/01/2021 21:14
Մի շարք քաղաքացիներ լքել են Արամ Խաչատրյան համերգասրահը, քանի որ ներկա է Աննա Հակոբյանը
Մի շարք քաղաքացիներ լքել են Արամ Խաչատրյան համերգասրահը, քանի որ Պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-ամյակին նվիրված համերգին ներկա է Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, տեղեկացնում է Mediaport-ը։
Լրագրող Լիլիթ Թումանյանը տեղեկացրել է, որ ևս լքել է համերգասրահը։ «Վայրկյան անգամ չեմ կարող մնալ այնտեղ, որտեղ դավաճան ստահակներն են։ Աննա- Էրատոն որոշել էր մոսկովյան Տուրանդոտից հետո Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի համերգը վայելել։ Մեծ ջանքեր պահանջվեցին ինքնատիրապետումս չկորցնելու համար», - նշել է նա։