26/01/2021 10:58
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 138 դեպք, մահացել է 10 մարդ
Հայաստանում հունվարի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 166 232 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 138-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 155 404 (+472) մարդ, այս պահին բուժվում է 7018 (-344):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3810 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3052 (+5), իսկ այլ պատճառներով՝ 758 (+5):
Վերջին մեկ օրում մահացել է 10 մարդ: