26/01/2021 18:13
ԱՀԿ-ն գնահատել է COVID-19 մուտացիայի հետ կապված իրավիճակը
ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը գնահատել է կորոնավիրուսային վարակի COVID-19 մուտացիայի հետ կապված իրավիճակը:
«Համավարակի հենց սկզբից մենք ծայրաստիճան մտահոգված էինք վիրուսի մուտացիայի հնարավորությամբ: Հետևաբար, մենք միշտ խորհուրդ ենք տվել կրճատել դրա տարածումը, որպեսզի մուտացիային հնարավորություն չտանք... Այս պահին մենք վիրուսի փոփոխություններ չենք տեսել, բացառությամբ դրա փոխանցման արագացման», - РИА Новости-ն մեջբերում է Հարիսի խոսքերը:
Նա նշել է, որ ԱՀԿ-ն ուսումնասիրում է «վիրուսի բոլոր առաջացող տարբերակները»:
Նրա խոսքով ՝ «դրանցից ոչ մեկը չի խորացնում հիվանդության ընթացքը»:
«Բայց քանի որ մենք տեսնում ենք, որ վիրուսի տարածումն արագանում է, անկախ նրանից դա կախված է վիրուսից, թե այն բանից, որ հասարակությունն առողջապահական միջոցառումները չի պահպանում ամենուր, ավելի շատ մարդիկ բուժման կարիք ունեն: Եվ եթե ձեր մոտ վիրուսի տարածման բարձր տեմպ է, ապա կտեսնեք ծանր հիվանդության ավելի շատ դեպքեր», - ավելացրել է կազմակերպության ներկայացուցիչը: