26/01/2021 12:57
Միշուստինը հրամանագիր է ստորագրել ցորենի արտահանման տուրքը բարձրացնելու մասին
ՌԴ Վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել ցորենի արտահանման տուրքը արտահանման քվոտայի սահմաններում 2021 թվականի մարտի 1-ից մեկ տոննայի դիմաց 25 եվրոյից 50 եվրո բարձրացնելու մասին: Փաստաթուղթը տեղադրված է ՌԴ Նախարարների կաբինետի կայքում:
Բացի այդ, մարտի 15-ից գարին և եգիպտացորենը ենթակա կլինեն 10 եվրո և 25 եվրո տուրքի:
Նշվում է, որ այս որոշումը կօգնի կայունացնել այդ ապրանքների գները ներքին շուկայում: Քվոտայի սահմաններում հաճարի արտահանման տուրքի դրույքաչափը կմնա զրոյական:
Որոշումը տարածվում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) սահմաններից դուրս արտահանվող ապրանքների վրա: