26/01/2021 18:10
Իտալիայի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Սերջիո Մատտարելլային, պետության ղեկավարը նրան առաջարկել է շարունակել պաշտոնավարումը:
«Նախագահը ժամանակ է տրամադրել որոշում կայացնելու համար և կառավարությանն առաջարկել է կատարել իր ներկայիս պարտականությունները», - ասվում է նախագահի Քուիրինալյան պալատի հայտարարության մեջ:
Կոնտեի և Մատտարելլայի զրույցը տևել է մոտ կես ժամ: