26/01/2021 15:10
Ահաբեկչություն Սիրիայի հյուսիսում. կա 2 զոհ
Սիրիայի հյուսիսում չափավոր ընդդիմության կողմից վերահսկվող Թալ-Աբյադ շրջանում ահաբեկչության արդյունքում երկու խաղաղ բնակիչ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել:
Ահաբեկիչներն ականապատ մոտոցիկլետ են պայթեցրել Թուրքիային սահմանակից Թալ-Աբյադի փողոցներից մեկում:
Վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծանր: Նրան տեղափոխել են Թուրքիա՝ բուժման:
Անվտանգության ուժերը կասկածում են, որ հարձակման թիկունքում կանգնած են YPG մարտիկները: