26/01/2021 13:56
Արմեն Սարգսյանը դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն Հայաստան դեռ չի վերադառնա
Նախագահ Արմեն Սարգսյանը դուրս է գրվել հիվանդանոցից, Aysor.am-ին ասաց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։
«Նախագահը դեռևս լիարժեք չի ապաքինվել, տանն է բուժվում, ինքնազգացողությունը լավ է, դեռևս բժիշկների հսկողության տակ է», - ասաց նա։
Պետրոսյանը նշեց, որ բժիշկների համապատասխան թույլտվությունը ստանալուն պես Հանրապետության նախագահը կվերադառնա Հայաստան։
Նախագահն իր գործունեությունը ժամանակավորապես շարունակելու է հեռավար։