27/01/2021 13:00
Եթե անհրաժեշտությունը լինի, Վազգեն Մանուկյանին կհրավիրեն ոստիկանություն՝ բացատրություն տալու. փոխոստիկանապետ (Տեսանյութ)
Մենք մշտապես ապահովում ենք թե հասարակության, թե կարևորագույն օբյեկտների անվտանգությունը, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, թե եթե Նիկոլ Փաշինյանը չհեռանա, իրենք կգնան ապստամբության:
«Ոստիկանությունը քաղաքական գնահատական երբեք չի տալիս», - ասաց Ֆիդանյանը:
Փոխոստիկանապետի խոսքով՝ այդ դեպքի հետ կապված անհրաժեշտ բոլոր գործողությունները իրենց կողմից կկատարվեն:
Հարցին՝ Վազգեն Մանուկյանը կհրավիրվի՞ բացատրության, արձագանքեց. «Եթե անհրաժեշտությունը լինի, իհարկե»: