27/01/2021 17:45
Պուտինը կոչ է արել դրական զարգացում ապահովել աշխարհում
Մեր ընդհանուր պատասխանատվությունն աշխարհում դրական զարգացում ապահովելն է, խուսափելը դեգրադացիայի մռայլ պատկերից, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում իր ելույթի ժամանակ:
Ըստ նրա՝ սոցիալական և արժեքային ճգնաժամն արդեն վերածվում է բացասական ժողովրդագրական հետևանքների, որի պատճառով մարդկությունը ռիսկի է դիմում կորցնել ամբողջ քաղաքակրթական և մշակութային մայրցամաքները: