27/01/2021 16:42
ՌԴ ԱԴԾ-ն Կալուգայի մոտակայքում վնասազերծել է ահաբեկչական բջիջ
ՌԴ ԱԴԾ աշխտակիցները, ռուսական գվարդիայի հետ, Կալուգայի շրջանում ձերբակալել են Ռուսաստանի Դաշնությունում արգելված «Հիզբ ութ-Թահրիր ալ-Իսլամ» միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամներին: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնին:
Նշվում է, որ կազմակերպության աջակիցները մտադիր էին ստեղծել «համաշխարհային խալիֆայություն»՝ ոչնչացնելով աշխարհիկ հասարակության ինստիտուտները և տապալելով գործող կառավարությունը:
Ըստ ԱԴԾ-ի՝ ձերբակալվածները կազմակերպում էին հանդիպումներ, որոնց ժամանակ նրանք իրենց շարքերը հավաքագրում էին տեղի բնակիչներին:
Գաղտնի ծառայությունը չի նշել բերման ենթարկվածների ճշգրիտ թիվը: