27/01/2021 11:00
Մոսկվայում պատվաստելու են ռուսական քաղաքացիություն չունեցող առաքիչներին ու տաքսիստներին
Մոսկվայում առաքիչներն ու տաքսու վարորդները, որոնք չունեն Ռուսաստանի քաղաքացիություն, պատվաստվելու են կորոնավիրուսային վարակի դեմ, նման որոշում կայացրել են քաղաքային իշխանությունները: Այս մասին հաղորդվում է մայրաքաղաքի տրանսպորտի վարչության Telegram-ի էջում:
«Տաքսու վարորդները կապի մեջ են մեծ թվով մարդկանց հետ, և պատվաստանյութը կպաշտպանի ոչ միայն իրենց, այլ նաև նրանց, որոնք օգտվում են ծառայություններից», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ներկայումս աշխատակիցների համար տրանսպորտային պահեստում գործում է վեց շարժական պատվաստումների կայան: Ապագայում նախատեսվում է կազմակերպել պատվաստումներ բոլոր տաքսի ընկերությունների վարորդների համար:
Առաքման տարբեր ծառայությունների աշխատակիցները նույնպես կկարողանան պատվաստել այդ կետերում: