27/01/2021 18:30
Օմսկում ռուս ֆուտբոլիստ է սպանվել
Ռուս կիսապաշտպան Եգոր Դրոբիշը սպանվել է Օմսկում, հայտնում է «Life Shot» Telegram-ալիքը:
Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա մարզիկը, հարբած վիճակում, ընկերոջ հետ քայլել է գարեջրի խանութից: Փողոցում նրանց վրա հարձակվել են դանակով զինված անհայտ անձինք:
Ֆուտբոլիստը մահացել է տեղում՝ սրտի շրջանում դանակի հարվածից: Նրա ընկերը վերակենդանացման բաժանմունքում է՝ ծանր վիճակում:
Դրոբիշն իր նորամուտը նշել է Օմսկի «Իրտիշում»՝ 2019 թվականին: Ընդհանուր առմամբ, նա ակումբի կազմում մասնակցել է երեք հանդիպման: