27/01/2021 12:24
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք
Հունվարի 26-ին Արցախում կատարվել է 86 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունիցն տեղեկացնում են, որ վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են:
ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից:
Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2310 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 19 103 թեստավորում:
Նախարարությունից հորդորում են հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: