27/01/2021 12:17
Երեխային պատանդ վերցրած հետախուզվող անձը հանձնվել է իրավապահներին. shamshyan.com
Քիչ առաջ ՀՀ ոստիկանապետ Վ․ Ղազարյանին, ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Ա․ Հովհաննիսյանին հաջողվեց մոտ 5 ժամ անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում երեխային պատանդ վերցրած հետախուզվող անձին հանձնել իրավապահներին, հայտնում է Shamshyan.com-ը:
Հիշեցնենք, որ Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում հետախուզվողին վնասազերծելու ժամանակ փաստի առջև են կանգնել. հետախուզման մեջ գտնվող անձը երեխա էր պատանդ վերցրել և հրաժարվում է հանձնվել ոստիկաններին:
Նրան ՀՀ ոստիկանապետն ու փոխոստիկանապետը Վ․ Ղազարյանի ծառայողական ավտոմեքենայով տեղափոխեցին Ոստիկանություն։ Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները։ Նրանց են միացել նաև Երևան քաղաքի քննչական վարչության քննիչները։