27/01/2021 11:25
ՀՀ ու ՌԴ կառավարությունները կայացրել են որոշումներ. Ռուսաստանը բացում է օդային սահմանը Հայաստանի քաղաքացիների համար (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ կորոնավիրուսային իրավիճակին:
Վարչապետն ասաց, որ մեկնարկում է «Ճամփորդիր առանց Covid-19»-ի ծրագիրը, որի վերաբերյալ արդեն ՀՀ ու ՌԴ կառավարությունները կայացրել են որոշումներ:
«Կորոնավիրուսի բացասակայն թեստի հիման վրա քաղաքացիները հնարավորություն կունենան ճամփորդել օդային տրանսպորտով դեպի Ռուսաստան, դեպի կոնկրետ օդանավակայաններ», - ասաց վարչապետը:
Նա նշեց, թե ծրագիրը մեկնարկում է պիլոտային կարգով մինչև մարտի 1-ը, բայց, կարծում են, թե այն կաշխատի, քանի որ նախափորձարկումն անցել է հաջող:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, որ քաղաքացին, իր հեռախոսի մեջ ներբեռնեով հավելվածը, կարող է գտնել ու ներբեռնել այնտեղ նշված լաբորատորիաները, որոնք գործում են այս կարգի համաձայն: Քաղաքացիները կմոտենան լաբորատորիա, կհանձեն թեստ ու թեստի արդյունքները մտցվում են համապատասխան ծրագրով ու հավելվածում թեստի բացասական պատասխանի արդյունքում կանաչում է ազատ տեղաշարժի պատուհանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ թեստավորումը տեղի է ունենում թռիչքից 72 ժամ առաջ:
Նախարարն ասաց, թե արդեն վեց հոգի բարեհաջող անցել են գործընթացը, փետրվարի մեկից արդեն այն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի: