28/01/2021 10:11
Տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման կոնկրետ նախագիծ չկա. ՀՀ ԱԳ նախարար (Տեսանյութ)
Տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման կոնկրետ նախագիծ չկա, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը:
«Որև կոնկրետ նախագիծ այս պահի դրությամբ հսկատեկցման առարկա չէ», - նշեց նա:
Այվազյանը նաև հայտնեց, որ Թուրքիայի հետ Կարս-Գյումրի հատվածի մասով ևս բանակցություններ այս պահին չեն տարվում:
Հիշեցնենք, որ հունվարի 30-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը:
Կկազմվեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը միտված աշխատանքների ցանկ:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24