28/01/2021 16:42
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն աշխարհի առաջատար երկրների հարաբերություններն անվանել է «անգործունակ»
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհի առաջատար տերությունների հարաբերություններն «անգործունակ են»:
Ինչպես նա նշել է ТАСС-ին տված հարցազրույցում՝ ներկայիս իրավիճակը կարող է փոխվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների գագաթնաժողովի միջոցով:
«Կարծում եմ, որ առաջատար համաշխարհային տերությունների միջև հարաբերություններն անգործունակ են: Շատ կարևոր է, որ այդ հարաբերություններն ավելի լավ գործեն, դրանից բոլորը կշահեն: Այդ պատճառով մենք դիտարկում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրների գագաթնաժողովի նախաձեռնությունն՝ առավելագույն դրական սպասումներով», - ասել է նա:
Նրա կարծիքով՝ առաջատար երկրների միջև առկա պառակտումը «շրջանառության մեջ են դնում կենտրոնախույս ուժերը, որոնք հանգեցնում են տարբեր տարածաշրջաններում խաղաղության խաթարման»: