28/01/2021 17:13
Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին հորդորել է ավելացնել պաշտպանական ծախսերը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չորեքշաբթի Պաշտպանության ղեկավարների նստաշրջանում ռազմական կոմիտեի նիստում կոչ է արել դաշինքի անդամ երկրներին շարունակել ավելացնել պաշտպանական ծախսերը, ներդնել ժամանակակից կարողություններ և բարձրացնել զինված ուժերի պատրաստակամությունը պայքարել համաշխարհային սպառնալիքների դեմ, ինչպիսիք են ռուսական ագրեսիվ պահվածքը, ահաբեկչությունը և Չինաստանի վերելքը:
Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է կազմակերպության կայքում:
Ստոլտենբերգն ընդգծել է, որ դաշինքը պետք է պատրաստ լինի հաղթահարել ցանկացած անկանխատեսելի ու մրցունակ աշխարհի կողմից սպառնացող վտանգը:
«Մեր ժողովրդավարությունը, մեր արժեքները և կանոնների վրա հիմնված աշխարհակարգը վիճարկվում են: Ուստի մենք պետք է պատրաստ լինենք դիմակայելու ցանկացած սպառնալիքին, որը կարող է բերել ապագան», - հայտարարել է նա: