28/01/2021 13:45
Սերժ Սարգսյանը կորոնավիրուսով վարակվելու պատճառով հունվարի 17-ից գտնվում է կարանտինի մեջ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանըը կորոնավիրուսով վարակվելու պատճառով հունվարի 17-ից գտնվում է կարանտինի մեջ, Aysor.am-ին ասացին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից։
Նշվում է, որ Սերժ Սարգսյանն այդ պատճառով այս տարի չի կարողանա այցելել «Եռաբլուր», հետաձգել է իր բոլոր հանդիպումներն ու այցելությունները:
«ՀՀ երրորդ նախագահի ինքնազգացողությունը լավ է, ապաքինվում է տանը, վիրուսը հաղթահարում է առանց բարդությունների», - նշեցին գրասենյակից։
Նշենք, որ Բանակի օրվա առթիվ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել Հայոց բանակի ձևավորման և բանակաշինության գործում իրենց մեծագույն ավանդն ունեցած նվիրյալ զավակների ու Հայրենիքի պաշտպանության, ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
ՀՀ երրորդ նախագահը նաև ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ։