28/01/2021 16:31
Ռուսաստանը կատարելագործելու է ԵԱՏՄ-ից միգրանտների նույնականացման կանոնները
Ռուսաստանը կատարելագործելու է ԵԱՏՄ-ից միգրանտներին նույնականացնելու կանոնները, կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«Կատարելագործվելու է այն միգրանտների նույնականացման համակարգը, որոնց մուտքը վիզա չի պահանջում: Եվ յուրաքանչյուր ոք, ով նախատեսում է ավելի քան 3 ամիս մնալ Ռուսաստանում, պետք է անցնի պարտադիր բժշկական զննում, այսօր դա անհրաժեշտ պայման է՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման և այլ վտանգավոր վարակների հետ կապված իրավիճակը», - ասել է նա:
Կառավարության ղեկավարը հստակեցրել է, որ անցյալ տարի ԵԱՏՄ ավելի քան 2.5 միլիոն քաղաքացի էր գտնվում Ռուսաստանում:
ԵԱՏՄ կազմում ընդգրկված են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: