28/01/2021 00:19
Հայաստանը Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակցից վերածվել է Ռուսաստանի պրոտեկտորատի Հարավային Կովկասում. Քոչարյան
Հայաստանը Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակցից վերածվել է Ռուսաստանի պրոտեկտորատի Հարավային Կովկասում, հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Այս իշխանությունը ռազմաքաղաքական դաշնակցի կարգավիճակից Հայաստանը դարձրել է Ռուսաստանի պրոտեկտորատ: Ճակատագրի հեգնանքով դա արել են մարդիկ, որոնք Ռուսաստանի դեսպանության մոտ ցույցեր էին անում ռուսական ռազմաբազան փակելու պահանջով», - ասել է Քոչարյանը Yerevan.today, Hayeli.am, Politik.am կայքերին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, մենք չենք կորցրել Սյունիքը մեկ պատճառով՝ ռուսական ռազմաբազայի և ՌԴ-ի հետ պայամանագրի շնորհիվ։
«Գիտե՞ք ինչ կարգավիճակ է ստանում երկիրը որը չի կարողանում պաշտպանվել: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ վերադառնանք և դառնանք ՌԴ-ի ռազամաքաղաքական դաշնակիցը», - ասաց Քոչարյանը: