28/01/2021 17:32
ԱՀԿ փորձագիտական խումբը կարանտինից հետո սկսում է աշխատանքն Ուհանում
ԱՀԿ փորձագիտական խումբը դուրս է եկել կարանտինից և սկսում է աշխատանքը Չինաստանի Ուհան քաղաքում՝ COVID-19 համավարակի առաջացման փաստերը պարզելու առաքելության շրջանակներում:
Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ինչպես նշվում է, փորձագետներն արդեն լքել են հյուրանոցը: Գործակալությունը պարզաբանում է, որ դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ուր են նրանք մեկնել:
Հունվարի 14-ին հայտնի է դարձել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մի խումբ փորձագետներ ժամանել են Չինաստանի Ուհան քաղաք: