29/01/2021 15:23
COVID-19-ի միանգամից մի քանի շտամ է հայտնաբերվել Բրազիլիայում
Բրազիլիայում միևնույն ժամանակ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի մի քանի նոր շտամ, հայտնում է EFE գործակալությունը:
Հետազոտողներն առնվազն երկու բուժառուի նմուշներում հայտնաբերել են SARS-CoV-2 պաթոգեններ: Դրանցից մեկն, այսպես կոչված, Հարավաֆրիկյան - E484K է, այն հայտնաբերվել էր ավելի վաղ Հարավային Աֆրիկայում:
Միևնույն ժամանակ, Ռիո Գրանդե դու Սուլ նահանգում գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի միանգամից հինգ շտամ, այդ թվում՝ մեկը նախկինում անհայտ: Այն ստացել է VUI-NP13L անվանումը:
Հայտնի է, որ վիրուսի նոր փոփոխություններով բուժառուներն ունեցել են հիվանդության թեթև կամ միջին ծանրության ընթացք՝ առանց հոսպիտալացման: