29/01/2021 14:07
Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Թեհրանում
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ առաջիկայում սպասվում է Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Հանդիպումը տեղի կունենա Իրանում:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ մամուլի ասուլիսում նա նշել է, որ Հարավային Կովկասում Իրանի ու Թուրքիայի համագործակցությունն օգուտ կտա տարածաշրջանի երկրներին:
Իր հերթին, Չավուշօղլուն հայտարարել է, որ ներկայում Հարավային Կովկասում ուժի մեջ է հրադադարի ռեժիմը, և պետք է ջանքեր գործադրել, որպեսզի այն մնայուն լինի:
«Հարավային Կովկասում հրադադարը ձեռնտու է բոլորին, բայց դրանից ամենաշատը կշահեն Հայաստանն ու հայ ժողովուրդը»,- ընդգծել է նա:
Թուրքիայի արտգործնախարարը հավելել է, որ Հարավային Կովկասում համագործակցությունը ծրագրվում է «3 + 3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Իրան և Ռուսաստան):
«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կառուցողական քայլեր կձեռնարկի այս ուղղությամբ», - ասել է Չավուշօղլուն: