29/01/2021 16:29
Վրաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստված օտարերկրացիներին թույլ կտա մուտք գործել երկիր
Վրաստան մուտքը թույլատրելի կլինի ցանկացած երկրի այն քաղաքացիների համար, որոնք սահմանին փաստաթղթեր կներկայացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստումների ամբողջական ընթացքի հաստատմամբ, նրանք ստիպված չեն լինի ենթարկվել պարտադիր կարանտինի, հայտարարել է հանրապետության էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան:
«Ցանկացած պատվաստման ամբողջական ընթացք իրականացնելիս, որը նշանակում է երկու լրիվ դեղաչափ, և սահմանին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց հետո բոլոր երկրների քաղաքացիները կկարողանան առանց պայմանների մուտք գործել երկիր», - ասել է ճեպազրույցում Տուրնավան:
Նրա խոսքով՝ ԵՄ-ից, Իսրայելից, Շվեյցարիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Սաուդյան Արաբիայից ժամանած հյուրերը կկարողանան երկիր մուտք գործել առանց պատվաստումների, բայց նրանք պետք է ներկայացնեն կորոնավիրուսի համար բացասական ՊՌՇ թեստ հաստատող փաստաթուղթ և կատարեն նմանատիպ թեստ: Ինքնամեկուսացումը այս դեպքում նրանց վրա չի անդրադառնա: