29/01/2021 16:13
ԵՄ-ն ողջունում է 5 հայ զինծառայողի վերադարձն Ադրբեջանից Հայաստան
Եվրամիությունը ողջունում է նոյեմբերին գերեվարված 5 զինծառայողների վերադարձն Ադրբեջանից Հայաստան և կոչ անում անհապաղ վերադարձնել մնացած 57 զինծառայողներին:
Այս մասին Twitter-ում գրել է ԵՄ արտաքին կապերի մամուլի քարտուղար Պիտեր Ստանոն:
Նրա խոսքով՝ դա կամրապնդի վստահությունը երկու երկրների միջև, ինչն անհրաժեշտ է տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու համար: