29/01/2021 13:46
Պորտուգալիան կորոնավիրուսի պատճառով փակել է սահմանները և երկարաձգել արտակարգ դրությունը
Հունվարի 31-ից և երկու շաբաթվա ընթացքում արգելվում է լքել Պորտուգալիան: Բացի այդ, երկիրը երկարաձգել է արտակարգ դրությունը մինչ փետրվարի 14-ը: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ը:
Սահմանային վերահսկողություն է ներդրվում Իսպանիայի հետ սահմանին. Այնտեղ նույնպես արգելվում է գնալ: Բացի այդ, ըստ Euronews- ի՝ թոշակառու բժիշկներ են հավաքագրվում հիվանդանոցներում աշխատելու համար:
Անցած օրվա ընթացքում 10 միլիոն բնակչություն ունեցող երկրում հայտնաբերվել է վարակի 16,432 նոր դեպք, 303 մարդ մահացել է. սա համավարակի ամենաբարձր ցուցանիշն է: Հունվարի 15-ից Պորտուգալիայում գործում է լոքդաուն:
Համավարակի ողջ ժամանակահատվածում Պորտուգալիայում գրանցվել է կորոնավիրուսի 685 հազար դեպք, մահացել է 11 608 մարդ: