29/01/2021 17:36
Սպիտակ տանը պատմել են Պուտինի ու Բայդենի զրույցի մասին
Ճեպազրույցի ընթացքում Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին խոսել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի զրույցի մասին:
Նրա խոսքով՝ Բայդենը «հստակ նպատակներ ուներ, որոնք ցանկանում էր փոխանցել այս զրույցի ընթացքում»:
«Նա երբեք չի զսպել, երբ խոսքը վերաբերում է նախագահ Պուտինին կամ Ռուսաստանի կառավարության գործողությունների հետ կապված իր մտահոգություններին: Եվ նա, իհարկե, խոսակցության ընթացքում դա հստակ փոխանցել է», - ասել է Փսակին:
Ավելի վաղ Կրեմլը Պուտինի և Բայդենի զրույցը որակել էր որպես աշխատանքային և անկեղծ: