29/01/2021 10:50
Արցախում ավարտվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին բաղադրիչով ռուս խաղաղապահների պատվաստումները (Տեսանյութ)
Ռազմական բժիշկները Լեռնային Ղարաբաղում ավարտել են «Գամ-Քովիդ-Վակ» («Սպուտնիկ V») պատվաստանյութի առաջին բաղադրիչով Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի անձնակազմի պատվաստումը:
Ըստ ժամանակացույցի, պատվաստվել է ավելի քան 1900 ռուս զինծառայող: Պատվաստումն իրականացվել է կամավոր կերպով ինչպես տեղակայված շարժական դաշտային հիվանդանոցում, այնպես էլ՝ շարժական բժշկական խմբերի կողմից բոլոր դիտակետերում, որտեղ պատվաստանյութը հասցվել է հատուկ ջերմային տարաներով, ինչը երաշխավորում է դրա անվտանգությունը փոխադրման ընթացքում:
Երկրորդ բաղադրիչով պատվաստումը նախատեսվում է ավարտել մինչ փետրվարի 28-ը: