29/01/2021 10:44
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 59 դեպք, մահացել է 5 մարդ
Հայաստանում հունվարի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 166 728 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 59-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 156 910 (+265) մարդ, այս պահին բուժվում է 5984 (-211):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3834 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3069 (+2), իսկ այլ պատճառներով՝ 765 (+3):
Վերջին մեկ օրում մահացել է 5 մարդ: